Հանդիպում ֆինանսական շուկայի մասնակիցների հետ

Հանդիպում  ֆինանսական շուկայի մասնակիցների հետ
ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության մասնագետները հանդիպում են ունեցել ֆինանսական շուկայի մասնակիցների՝ բանկերի, կենսաթոշակային ֆոնդերի, Հայաստանի ֆոնդային բորսայի, ինչպես նաև ներդրումային և ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում պետական պարտքի կառավարման վարչության պետ Սամվել Խանվելյանը և նույն վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Մարինե Մելիքյանը մասնակիցներին ներկայացրել են 2025թ. փոխառությունների տարեկան ծրագիրը:
Մասնավորապես՝ ներկայացվել են 2025թ. հարկաբյուջետային շրջանակը, համախառն ֆինանսական կարիքն ու պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները, պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման պարտքային գործիքակազմը, կառավարության պարտքը և դրա կառուցվածքը 2025թ. տարեվերջին, ուղենշային ցուցանիշները, պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների օրացույցը:
 ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները պատասխանել են քննարկման շրջանակներում մասնակիցների կողմից բարձրացված հարցերին: