ԱՄՆ-ն այս տարի 271 հազար միգրանտի է արտաքսել

ԱՄՆ-ն այս տարի 271 հազար միգրանտի է արտաքսել

ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմիններն անցյալ ֆինանսական տարում հեռացրել են ավելի քան 270,000 միգրանտի: Այս մասին ասված է ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինների (ICE) հաղորդագրության մեջ:

Միացյալ Նահանգները լքելու հարկադրվածների մեծ մասը ապօրինի հատել էր հարավային սահմանը, նրանց մոտ մեկ երրորդը քրեական դատվածություն է ունեցել կամ ենթարկվել է քրեական հետապնդման։

Ներգաղթի պաշտոնյաները 192 երկիր են վերադարձրել 271,484 միգրանտների, ինչը գրեթե կրկնապատկում է 2023 թվականի տվյալները՝ 142,580: Արտաքսման մակարդակը ամենաբարձրն է եղել 2014 ֆինանսական տարվանից ի վեր՝ այդ տարի երկրից հեռացվել է մոտ 316,000 միգրանտ:

Նշենք, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է սկսել ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ արտաքսման օպերացիան: