Որքա՞ն վարկ են տրամադրել առևտրային բանկերը հոկտեմբերին

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 5,457,246 մլն դրամի վարկեր, որից 3,659,476 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 1,797,770 մլն-ը տարադրամով։ Ըստ որում, արդյունաբերության վարկավորումը կազմել է 540,755 մլն դրամ, գյուղատնտեսության վարկավորումը՝ 316,229 մլն դրամ, շինարարությանը՝ 623,955 մլն դրամ: Տրանսպորտի և կապի ոլորտին տրամադրվել է 132,308 մլն դրամի վարկ, որից 30,649 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 101,658 մլն-ը տարադրամով։
Առևտուրի ոլորտին տրամադրվել է 620,197 մլն դրամի վարկ, որից 252,345 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 360,852 մլն-ը տարադրամով։
Սպասարկման ոլորտին տրամադրվել է 333,451 մլն դրամի վարկ, որից 111,836 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 221,615 մլն-ը տարադրամով։
Սպառողական վարկեր տրամադրվել է 1,312,580 մլն դրամի, որից 1,212,503 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 100,077 մլն-ը տարադրամով։
Հիփոթեքային վարկեր տրամադրվել է 1,315,608 մլն դրամի, որից 1,208,559 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 107,049 մլն-ը տարադրամով։
Այլ ոլորտներին տրամադրվել է 262,164 մլն դրամի վարկ, որից 100,001 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 162,163 մլն-ը տարադրամով։