News.am. Հավի միսը կդառնա աշխարհում ամենաշատ պահանջարկ վայելողը
Ներկայում հավը խոզի մսից հետո երկրորդ ամենատարածված միսն է, սակայն այս իրավիճակը պետք է փոխվի մինչև 2027 թվականը։ Ըստ S&P Global Platts խորհրդատվական ընկերության կանխատեսումների՝ մինչև 2027 թվականը հավի մսի սպառումը կկազմի մոտ 117 միլիոն տոննա, իսկ 2030 թվականին այն կհասնի 120 միլիոն տոննայի գագաթնակետին, հայտնում է Agence Ecofin-ը։
Այս դինամիկան հնրավորություն կտա հավի միսը գերազանցել խոզի մսին, որի արտադրությունը, ընդհակառակը, 2027-2030 թվականն ընկած ժամանակահատվածում կկայունանա մոտ 115 միլիոն տոննայի մակարդակում, հաղորդում է «Ագրոէքսպորտը»։
Սպառման աճի շարժիչ ուժերը կլինեն Ասիայի և Աֆրիկայի երկրները։ Այսպիսով, ակնկալվում է, որ Հնդկաստանը, Վիետնամը և Ֆիլիպինները մինչև 2030 թվականը հավի մսի սպառումը կավելացնեն համապատասխանաբար 27%, 17% և 15%: Աֆրիկայում կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը կավելանա 21%-ով՝ հասնելով 7,54 միլիոն տոննայի։
Աղբյուրը՝ news.am