Financial Times. Ամբողջ աշխարհում դեպրեսիվ խանգարումների աճը համաճարակային չափերի է հասնում

Ամբողջ աշխարհում դեպրեսիվ խանգարումների աճը համաճարակային չափերի է հասնում՝ վտանգ ներկայացնելով աշխատաշուկայի համար: Այսպիսի գնահատական է տվել Financial Times թերթը։
Խնդիրի մասշտաբները, հատկապես երիտասարդների շրջանում, շատ մտահոգիչ են, մեզ հարցնում են, թե արդյոք հոգեկան խնդիրների աճ ենք տեսնում միայն այն պատճառով, որ մարդիկ ավելի պատրաստակամ են խոսել դրանց մասին, բայց աճն այնքան մեծ է, որ անհնար է հերքել, որ իրական փոփոխություն կա»,-Յորքի համալսարանի համաճարակաբանության պրոֆեսոր Քեյթ Փիքեթի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Այս միտումը հանգեցնում է նրան, որ ամեն տարի աշխարհում մոտ 12 միլիարդ աշխատանքային օր բաց է թողնվում «դեպրեսիայի կամ անհանգստության» պատճառով։ Ամեն տարի դա համաշխարհային տնտեսության վրա արժենում է 1 տրիլիոն դոլար, գրում է թերթը՝ մեջբերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Աշխատանքի միջազգային կազմակերպության վիճակագրությունը։
FT-ն մեջբերում է Deloitte-ի հետազոտությունը, որը պարզել է, որ բրիտանացի աշխատակիցների մասնաբաժինը, ովքեր տառապում են աշխատանքի վայրում այրման բոլոր երեք հիմնական նշաններից՝ հյուծվածություն, արտադրողականության անկում և մտավոր անջատում, 17% կազմում է ֆինանսների և ապահովագրության ոլորտը:
Հոգեկան առողջության վատթարացման միտումը սրվել է COVID-19 համաճարակի հետևանքով․ 2020-2021 թվականներին դեպրեսիայի դեպքերն ամբողջ աշխարհում աճել են 25%-ով։