Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմիցիրականացված ստուգման արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավթաշեն թ․):
Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերվածսանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:
Մասնավորապես՝
- հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չենախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից,
- առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը,գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները պահվել են ոչ նորոգ վիճակում,պատրաստված չեն եղել քայքայամաշման չենթարկվող նյութերից:
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: