ԵԱՏՄ-ն և ԱՄԷ-ն բանակցում են տնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման շուրջ

ԵԱՏՄ-ն և ԱՄԷ-ն ներկայում բանակցում են տնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման շուրջ։ Այս մասին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «10 տարի Եվրասիական տնտեսական միությունում. արդյունքներ և հեռանկարներ» թեմայով քննարկումների ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը և հավելել, որ Մոնղոլիայի հետ բանակցությունները վերջնական փուլում են։
Նա նշել է նաև, որ վերջին 10 տարիների ընթացքում աշխատանքներ են տարվել ԵԱՏՄ անդամ երկրների ներքին շուկաների կայունացման ուղղությամբ: