Սպահանի ոսկու, ոսկյա իրերի արտահանման կոնսորցիումի տնօրենի հետ քննարկվել են ոլորտում համագործակցությունը

Սպահանի ոսկու, ոսկյա իրերի արտահանման կոնսորցիումի տնօրենի հետ քննարկվել են ոլորտում համագործակցությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ԻԻՀ Սպահան քաղաքի ոսկու և ոսկերչական իրերի արտահանման կոնսորցիումի գործադիր տնօրեն, Սպահան նահանգի Ոսկու, ոսկերչական իրերի, արծաթի և թանկարժեք քարերի արտահանողների և արտադրողների ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Թալայ Մինայիի գլխավորած պատվիրակությանը։ 

Կողմերը քննարկել են ոսկերչության ոլորտում երկկողմ համագործակցության, համատեղ արտադրության կազմակերպման և միջազգային այլ շուկաներ պատրաստի արտադրանքն արտահանելու հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում Էդգար Զաքարյանն ընդգծել է նախարարության պատրաստակամությունը համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման գործում։