«Դատարանի վճռով ՀՀ-ին է վերադարձվել «ԱՕԿՍ»-ի շենքը»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Դատարանի վճռով (հաշտության համաձայնություն) Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով եւ 453 քմ մակերեսով հողամասը. շուկայական արժեքը շուրջ 5 միլիարդ դրամ»։
Գրառումն ուղեկցվում է #հատիկառհատիկ հեշթեգով։