Հավանություն տրվեց Հայաստանի և Հոնկոնգի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրին

Հավանություն տրվեց Հայաստանի և Հոնկոնգի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրին
Գործադիրը նիստում հավանություն տվեց ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագրի վավերացմանը. այն ստորագրվել է 2024 թ. հունիսի 24-ին Երևանում:
Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:
Կառավարությունը կդիմի ՍԴ Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: