«Երեւանի ավտոբուսը» ազատվեց մաքսատուրքից՝ 171 ավտոբուսների ներկրման համար

«Երեւանի ավտոբուսը» ազատվեց մաքսատուրքից՝ 171 ավտոբուսների ներկրման համար

Կառավարությունն որոշեց մաքսատուրքից ազատել  «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերությանը, որը մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն իրականացնելու է նաև նոր ներկրվող թվով 171 ավտոբուսներով՝ Երևանի տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։

Նախատեսվում է ներկրել Zhongtong մակնիշի Euro 5 բնապահպանական ստանդարտի, քաղաքային կոնֆիգուրացիայի,  հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ թվով 171 միջին դասի ավտոբուսներ՝ ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 67 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը ևս 8-ով, միաժամանակ՝ ուղևորափոխադրումների ծավալն ավելացնելով շուրջ 20․4 մլն ուղևորով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6․3 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 1433 աշխատատեղ 391 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 1878-ի՝ 407 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 945 մլն դրամ: