Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 400 մլրդ դոլարը

Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 400 մլրդ դոլարը
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 400 մլրդ դոլարը։  «Bloomberg»-ը նշում է, որ նրա կարողության աճը պայմանավորված է եղել «SpaceX» մասնավոր տիեզերական ընկերության բաժնետոմսերի ինսայդերական վաճառքով, իչի արդյունքում նրա կապիտալն աճել է միանգամից 50 միլիարդ դոլարով։
Գործակալության տվյալներով՝ նրա կարողությունը հասել է 439,2 միլիարդ դոլարի։