Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 71,78 դոլար

Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 71,78 դոլար

Երեքշաբթի նավթի գինն իջնում է նախորդ աճուրդներում նկատելի բարձրացումից հետո՝ Չինաստանում նոր տնտեսական ազդակների, ինչպես նաեւ մերձավորարեւելյան լարվածության աճի ֆոնին։

Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 71,78 դոլար, ինչը 0,36 դոլարով (0,5 տոկոս) ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երկուշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 1,02 դոլարով (1,4 տոկոս)՝ մեկ բարելը 72,14 դոլար։

WTI-ի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում իջել են 0,39 դոլարով (0,57 տոկոս)՝ մեկ բարելը 67,89 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը ավելացել է 1,17 դոլարով (1,7 տոկոս)՝ մեկ բարելը 68,37 դոլար։