Օդերևութաբանները կանխատեսում են, որ աշխարհում օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա, ըստ ցելսիուսի՝ 1,5 աստիճանով

Օդերևութաբանները կանխատեսում են, որ աշխարհում օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա, ըստ ցելսիուսի՝ 1,5 աստիճանով

2024 թվականը ռեկորդային ամենատաք տարին կդառնա, ըստ Եվրոպական միության գիտնականների, անոմալ բարձր ջերմաստիճանները կպահպանվեն առնվազն մինչև 2025 թվականի առաջին ամիսները: Դրա մասին, ըստ Reuters-ի՝ հայտնել է Եվրամիության կլիմայի փոփոխության մոնիտորինգի Copernicus (C3S) ծառայությունը։

2024 թվականի հունվարից մինչև նոյեմբեր հավաքված C3S տվյալներով՝ այս տարին պատմության մեջ առաջինն է լինելու, երբ 1850-1900 թվականների նախաարդյունաբերական շրջանի համեմատ գլոբալ միջին ջերմաստիճանը գերազանցում է 1,5 աստիճանն ըստ ցելսիուսի։

Նշվում է, որ մինչ այս ամենատաք տարին եղել է 2023 թվականը։

Ինչպես նշել են հետազոտողները, այս տարին աչքի էր ընկել ամբողջ աշխարհում եղանակային էքստրեմալ իրադարձություններով․

  • սաստիկ երաշտները հարվածեցին Իտալիային և Հարավային Ամերիկային
  • մահացու ջրհեղեղները հարվածել են Նեպալին, Սուդանին և Եվրոպային
  • Մեքսիկայում, Մալիում և Սաուդյան Արաբիայում ջերմային ալիքները հազարավոր կյանքեր են խլել
  • ԱՄՆ-ում և Ֆիլիպիններում ավերիչ ցիկլոններ են տեղի ունեցել

Գիտական ​​հետազոտությունները հաստատում են, որ այս բոլոր իրադարձությունները հստակ կապ ունեն մարդու գործունեության հետևանքով առաջացած կլիմայի փոփոխության հետ։ Կլիմայի փոփոխության հիմնական պատճառն հանածո վառելիքի այրման արդյունքում ածխաթթու գազի արտանետումն է:

Թեև շատ կառավարություններ պարտավորվել են զուտ զրոյական արտանետումներ իրականացնել, CO₂-ի համաշխարհային արտանետումները ռեկորդային մակարդակի կհասնեն 2024 թվականին:

Եվրամիության կլիմայի փոփոխության մոնիտորինգի Copernicus (C3S) ծառայությունն ընդգծել է, որ արտանետումների զրոյսական մակարդակի իջեցումը կարող է կանգնեցնել իրավիճակի վատթարացումը, սակայն «ներկայիս խոստումները դեռ չեն հանգեցրել ցանկալի արդյունքի»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականը պատմության մեջ երկրորդ ամենաշոգ տարին էր 2016 թվականից հետո: Օդերևութաբաններն ակնկալում են, որ առաջիկա հինգից առնվազն մեկ տարին ռեկորդային շոգ կլինի, ինչպես նաև, որ աշխարհում օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա ըստ ցելսիուսի 1,5 աստիճանով: