ԵԱԶԲ. Մշակվել է Եվրասիական տարածաշրջանում միկրոֆինանսական կազմակերպությունների ոչ սուվերեն ֆինանսավորման տվյալների բազա

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները մշակել են Եվրասիական տարածաշրջանի միկրոֆինանսական կազմակերպությունների ոչ սուվերեն ֆինանսավորման տվյալների բազա։Տ վյալները նպաստում են մասնավոր հատվածի զարգացմանը՝ առանց պետական բյուջեի վրա ծանրաբեռնվածության:
Բազայում ներառված է եվրասիական տարածաշրջանի 11 երկրներում միկրոֆինանսական կազմակերպությունների ոչ սուվերեն գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ հիմնվելով ավելի քան 50 տարբեր պարամետրերի վրա, այդ թվում՝ ֆինանսավման երկրները, միկրոֆինանսական կազմակերպությունների և վարկառուների անունները, ոլորտները, նախագծի իրականացման փուլերը, ֆինանսավորման ծավալները և գործարքների արժույթը, նախագծերի արդյունավետություն, էկոլոգիական ազդեցությունը և այլն։