1,970,140.5 մլն դրամ հարկեր ու տուրքեր․ ՀՀ պետբյուջեի եկամուտները հունվար-հոկտեմբերին ըստ հոդվածների

1,970,140.5 մլն դրամ հարկեր ու տուրքեր․ ՀՀ պետբյուջեի եկամուտները հունվար-հոկտեմբերին ըստ  հոդվածների

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի 1,970,140.5 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 202,904.8 մլն դրամ․

2024թ․-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 1․8%-ով և կազմել՝ 599,931.8 մլն ՀՀ դրամ։

Հունվար-հոկտեմբերին․

Եկամտային հարկի ծավալներն աճել են 21․7%-ով և կազմել՝ 541,316.6 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն աճել են 5․6%-ով և կազմել՝ 300,146.4 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն աճել են 1․5%-ով և կազմել՝ 110,888.8 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 14․9%-ով և կազմել՝ 85,534.6  մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 76․8%-ով և կազմել՝ 78,828.2 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն աճել են 11․6%-ով և կազմել՝ 66,647.8 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 20․6%-ով և կազմել՝ 64,990.5 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալներն աճել են 3%-ով և կազմել՝ 63,332.3  մլն ՀՀ դրամ։

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 17․2%-ով և կազմել՝ 58,540.9  մլն ՀՀ դրամ։

Հարկերի անցումային գերավճարների ցուցանիշը կազմել է -17.4 մլն ՀՀ դրամ։