ՀՀ պետական բյուջեի ծախսերն 2024թ հունվար-հոկտեմբեր

ՀՀ պետական բյուջեի ծախսերն 2024թ հունվար-հոկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,284,931.3 մլն դրամ։ 2023 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19.4% աճ։ 2024թ.-ի հոկտեմբեր ամսին ծախսերը կազմել են 351,549.8 մլն դրամ։

Ըստ գործառական դասակարգման խմբերի․ 

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 34.1%-ով և կազմել 574,031.5 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 13.1%-ով և կազմել 377,581.1 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 23.8%-ով և կազմել 160,921.7մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 9.9%-ով և կազմել 170,275.1 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 2.3%-ով և կազմել 139,199.7 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը աճել են 35.7%-ով և կազմել 9,313.5 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 11.4%-ով և կազմել 116,927.2 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 17.1%-ով և կազմել 6,680.8 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը նվազել են 3․8%-ով և կազմել 31,680.9 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 20.2%-ով և կազմել 698,319.8 մլն ՀՀ դրամ։