Հայկազ Ֆանյան․ Ոչ ֆինանսական բիզնես հատվածը պետք է ուշադրության կենտրոնում պահել

Հայկազ Ֆանյան․ Ոչ ֆինանսական բիզնես հատվածը պետք է ուշադրության կենտրոնում պահել

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է․

Հայաստանում 2023թ-ին տնտեսության ոչ ֆինանսական բիզնես հատվածում 20+ աշխատող ունեցող 34 տնտեսվարող է ստեղծվել, որոնց մի մասը ենթադրաբար վերակազմավորման արդյունքում են ձևավորվել, այդ թվում՝ 

  • 5-ը՝ մշակող արդյունաբերության, 
  • 5-ը՝ տեղեկատվության և կապի,
  • 10-ը՝ կացության և հանրային սննդի ոլորտում։Այլ կերպ ասած, քիչ թե շատ շոշափելի greenfield ներդրումները (կլինի տեղական կամ օտարերկրյա) բավականին քիչ են, իսկ եթե 50+ներին դիտարկենք, միգուցե նույնիսկ մեկ ձեռքի մատները հերիքի բոլորին հաշվելու համար։ 
      Այս ուղղությունը պետք է ուշադրության կենտրոնում պահել։