395 մլն 676.1 հազար դրամ ՝ Արմավիրի մարզին

395 մլն 676.1 հազար դրամ ՝ Արմավիրի մարզին

ՀՀ կառավարութան այսօրվա նիստում որոշվել է Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացնել 395 մլն 676.1 հազար դրամ ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների կարգավորման նպատակով։ Մասնավորապես նախատեսվում է․

  •  Արաքս համայնքի Գայ գյուղի համայնքապետարանի շենքի հիմնանորոգում- 15 121,1 հազար ՀՀ դրամ,
  •  Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի մշակույթի տան հարակից պուրակի բարեկարգում- 14 382,7 հազար ՀՀ դրամ,
  •  Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների հիմնանորոգում-202 964,7 հազար ՀՀ դրամ,
  •  Մեծամոր համայնքի Ջրաշեն բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում -26 117,4 հազար ՀՀ դրամ,
  •  Խոյ համայնքի Դողս բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծի վերակառուցում-11 274,2 հազար ՀՀ դրամ,
  •  Խոյ համայնքի Լեռնամերձ բնակավայրի փողոցների գազաֆիկացում - 22 517,1 հազար ՀՀ դրամ,
  •  Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազաֆիկացում -73 833,2 հազար ՀՀ դրամ,
  •  Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրի 2-րդ փողոցի և 5-րդ փողոցի ասֆալտապատում- 22 705,4 հազար ՀՀ դրամ,
  •  Բաղրամյան համայնքի Տալվորիկ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ -6 760,3 հազար ՀՀ դրամ: