Նորվեգիայի դեսպանի հետ քննարկվել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր

Նորվեգիայի դեսպանի հետ քննարկվել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության փոխդեսպան Ռեբեկա Լիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ նախարարի տեղակալը ներկայացրել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արևային և հողմային էլեկտրաէներգիայի արտադրությանն ուղղված ծրագրերը միջազգային համագործակցության շրջանակներում։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ Հարությունյանը նշել է, որ ծրագրի իրականացումը միտված է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերի, ինչը հնարավորություն կտա հետագա ավելի լայն համագործակցության։