169 մլն 602 հազար դրամ՝ Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրերի համար

169 մլն 602 հազար դրամ՝ Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարության որոշմամբ 169 մլն 602 հազար դրամ գումար է հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին սուբվենցիոն 4 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։
Անի համայնքի սահմանամերձ Աղին և Սարակապ բնակավայրերի խմելու ջրի համար խորքային հորի հորատում և պոմպի տեղադրում» սուբվենցիոն ծրագրի համար նախատեսվել է 53 մլն 236 հազար դրամ գումար։ Աշխատանքներն ավարտված են։
Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքի վերակառուցումը մանկապարտեզի» սուբվենցիոն այս ծրագրի համար Կառավարությունը նախատեսել է 71 մլն 414 հազար դրամ գումար։ Աշխատանքներն ավարտված են։
39 մլն 295 հազար դրամ գումարն էլ ուղղվել է «Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրի մշակույթի տան վերանորոգման» ծրագրի համաֆինանսավորման նպատակին։ Աշխատանքներն ավարտված են։
«Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում» /Հայկասար, Պեմզաշեն/ ծրագրի համար Կառավարությունը նախատեսել է 5 մլն 656 հազար դրամ գումար։ Աշխատանքներն ավարտված են։