Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովը 66 կողմ, 30 դեմ ձայներով ընդունեց Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Խորհրդարանին ներկայացված նախնական տարբերակից հետո բյուջեի մասին օրենքի նախագիծը վերանայվել էր, կատարվել էին եկամուտների, ծախսերի որոշ փոփոխություններ:

2025 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված է 5.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսում:

Պետական բյուջեի եկամուտները պլանավորված են 2 տրլն 837 մլրդ դրամ, ծախսերը՝ 3 տրլն 441 մլրդ դրամ: Պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.5 տոկոսը: