ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 35 իրավաբանական անձի և նավի նկատմամբ՝ իրանական նավթ տեղափոխելու համար

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 35 իրավաբանական անձի և նավի նկատմամբ՝ իրանական նավթ տեղափոխելու համար

ԱՄՆ գանձապետարանը Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում ներառել է 35 իրավաբանական անձ և նավ, որոնք կապված են իրանական նավթի փոխադրման հետ:

«Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում 35 կազմակերպության և նավի նկատմամբ, որոնք կարևոր դեր են խաղում իրանական նավթի ապօրինի փոխադրման մեջ արտաքին շուկաներ»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների նախարարի տեղակալ Բրեդլի  Սմիթը ասել է, որ Իրանը շարունակում է օգտագործել նավթային եկամուտները՝ զարգացնելու իր միջուկային ծրագիրը, բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները և հովանավորելու տարածաշրջանային ահաբեկչական խմբավորումները, ինչը տարածաշրջանի հետագա ապակայունացման վտանգ է ներկայացնում։

Պատժամիջոցները ներառում են նավթ տեղափոխող տարբեր երկրների դրոշներով նավեր, ներառյալ հենց Իրանը, Հոնդուրասը, Բելիզը և Պանաման: Պատժամիջոցների ցանկում ներառված են ընկերություններ ԱՄԷ-ից, Պանամայից, Հնդկաստանից, Չինաստանից և մի շարք այլ երկրներից։