Արտագաղթի հիմնական պատճառը կապված է տարածաշրջանում կոնֆլիկտային միջավայրի հետ․ վարչապետ

Հայաստանում արտագաղթի հիմնախնդիրը 1990-ականներից ի վեր քննարկվող հարց է, որը քիչ է առնչվում սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրների։
Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արտագաղթի հիմնական պատճառները պետք է փնտրել տարածաշրջանային կոնֆլիկտային հարաբերությունների և դրանց հետևանքներփւմ․ « Եկեք խոստովանենք, ի վերջո, որ արտագաղթի պատճառները 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ Արտագաղթի առաջինից տասնմեկերորդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ»։
Վարչապետը նշեց, որ սոցիալական դժվարությունները, արդարության պակասը և տնտեսական խնդիրները նույնպես կապված են կոնֆլիկտային միջավայրի հետ, ինչը երկար տարիներ չի քննարկվել հասարակական դիսկուրսում։