Մարզերում գույքագրված խնդիրների մասին հաղորդումներ են ուղարկվել իրավասուներին. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում ս.թ. նոյեմբերի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում հայտնաբերվել են տարաբնույթ խախտումներ ու խնդիրներ:
Բացահայտված դեպքերը հիմնականում վերաբերել են համայնքների տարբեր հատվածներում ՝
· ավտոմեքենաների ջարդոնների ու թափքերի
· ճամփեզրերին կենցաղային թափոնների ու շինարարական աղբի
· հողի, ավազի թմբերի, քարակույտերի կուտակումներին։
Խախտումները վերացնելու նպատակով՝ բոլոր դեպքերով գրավոր և բանավոր հաղորդումներ են ուղարկվել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին։
ԲԸՏՄ-ի և ՏԻՄ-երի ամենօրյա սերտ համագործակցությունը միտված է համայնքներում առկա խնդիրների հնարավորինս արագ և արդյունավետ լուծմանն ու մաքուր, անվտանգ միջավայրի պահպանմանը։