Աբովյանը նոր գլխավոր հատակագիծ կունենա
![Աբովյանը նոր գլխավոր հատակագիծ կունենա](/storage/static/articles/02/74/80/l-SpXVJFBN6O.jpg )
ՀՀ կառավարությունն առաջարկում է չեղարկել Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը։ Համապատասխան նախագիծ է հրապարակվել e-draft-ում։
Սրանով կառավարությունը մտադիր է ապահովել Աբովյանի տարածքային համաչափ զարգացման նոր մոտեցումները, կարգավորել համայնքի տարածական պլանավորման գործընթացը՝ ստեղծելով իրավական համապատասխանություն նոր փաստաթղթերի պահանջների հետ։
Այսպիսով, հիմքեր կստեղծվեն, որ Աբովյանի քաղաքային և գյուղական բնակավայրերի տարածական զարգացումը իրականացվի միասնական և համաչափ կերպով։