Անփոփոխ կմնա ընտանեկան և սոցիալական նպաստների չափը
Հայաստանի կառավարության «e-draft» իրավական ակտերի կայքում զետեղված նախագծի համաձայն, 2025 թվականին ընտանեկան և սոցիալական նպաստների չափերը չեն փոփոխվի, ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորը կմնա 28.00։
Նախագծի հաստատման դեպքում, կհստակեցվեն 2025 թ․-ին ընտանեկան նպաստների, սոցիալական նպաստների և հրատապ օգնության վճարումների համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը՝ ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների։ Կկարգավորեն նպաստների վճարման գործընթացը՝ առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ ծախսերի։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։