Բ․ Թունյան․ Տաքսիստները կարող են աշխատել օդանավակայանից դուրս

Օդանավակայանում գործող տաքսիստներն ակնկալիք ունեին, որ միգուցե օրենքը չգործի մինչև քննարկումների ավարտը, բայց եթե այդ օրենքը կա, այն պիտի գործի: Այս մասին ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում անհատ տաքսիների գործունեությունը սահմանափակող օրենսդրությանը:
«Ուղղակի իրենց մոտ այսպիսի միտք կար, որ շատ դեպքերում կարող է տաքսու վարորդը մտել է օդանավակայանի տարածք իր բարեկամին դիմավորելու համար կամ սեփական կարիքների համար, այդ ժամանակ, քանի որ ոստիկաններն արդեն ֆիքսել են, որ այդ մարդը օրը 10 անգամ մտնում է օդանավակայանի տարածք, ասում են՝ դու վարչական իրավախախտում ես հիմա կատարում, արգելել են:
Պայմանավորեցինք, որ փոխադարձ վստահության մթնոլորտը վերականգնենք, այսինքն իրենք էլ հասկանան՝ ինչն է կարելի, ինչը չէ, ոստիկաններն էլ ոչ թե բոլորին նույն արշինով, չափին, այլ հաշվի առնեն, որ կարող է մարդը իրականում այլ նպատակով է օդանավակայանում, կարող է և զոքանչին է դիմավորում»,-ասաց Թունյանը: