«Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շարք Ֆրանսիայու

«Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շարք Ֆրանսիայու
Օվերն-Ռոն-Ալպ (ՕՌԱ) ռեգիոնի նախկին նախագահ Լորան Վոքիեի նախաձեռնությամբ, ռեգիոնիալ խորհրդի աջակցությամբ՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Լիոնում գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար, նոյեմբերի 20-21-ին Լիոնում՝ ՕՌԱ ռեգիոնալ խորհրդի կենտրոնատեղիում, անցկացվեց «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շարք:
Հայաստանյան պատվիրակության կազմում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Վերջինս երեկ նախ մասնակցել է «Հայաստանի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև տնտեսական հնարավորություններ՝ էներգետիկայի ոլորտում» խորագրով համաժողովին։
Համաժողովին մասնակցում էին նաև Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի (Entreprise Armenia) գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, AMBER CAPITAL-ի տնօրեն Կարեն Արաբյանը, R2E2 հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը։
Հիմնականում քննարկվել են Հայաստանի և ռեգիոնի էներգետիկ քաղաքականությունն ու ռազմավարությունը, էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունների ուղղությունները, ֆինանսավորման գործիքները, հիմնական ծրագրերը։
Վաչե Տերտերյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտում զարգացման առկա ներուժն ու հնարավորությունները։