Քննարկվել են Ազգային փոխանցումային հաշիվների վերլուծության արդյունքները

Քննարկվել են Ազգային փոխանցումային հաշիվների վերլուծության արդյունքները
ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ մասնակցել են Ազգային փոխանցումային հաշիվների վերլուծության արդյունքների վերաբերյալ քննարկմանը:
 ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը՝ «Ամերիա» խորհրդատվական կենտրոնի հետ միասին, միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին ներկայացրեցին «Ազգային փոխանցումային հաշիվների» վերլուծության արդյունքները:
 Հայաստանն արդեն մեկն է այն 27 երկրներից, որոնք իրականացրել են Ազգային փոխանցումային հաշիվների վերլուծություն: Նշված վերլուծությունը մեծապես նպաստել է նաև Ժողովրդագրական ռազմավարության մշակման գործընթացին և մեծ հետաքրքրության արժանացել միջազգային համայնքի շրջանակներում։
 Հանդիպման ընթացքում ներկայացվեցին վերլուծության հիմնական ուղղությունները, հիմքում ընկած տվյալները և օգտագործված մեթոդաբանությունը, արդյունքների կիրառման հնարավոր քաղաքականության ուղղությունները, ինչպես նաև տրվեցին ներկաներին հետաքրքրող հարցերի պատասխաններ:
Զեկույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով կից հղմամբ՝ https://bit.ly/40Wz4rg: