Նյու Դելիում դպրոցները փակվել են օդի աղտոտվածության պատճառով

Նյու Դելիում դպրոցները փակվել են օդի աղտոտվածության պատճառով

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում փակվել են դպրոցները, արգելվել են շինարարական աշխատանքները, սահմանափակվել է բեռնատարների մուտքը Նյու Դելի.  պատճառը օդի աղտոտվածության շատ բարձր մակարդակն է ։

Քաղաքում օդի որակը դարձել է վտանգավոր. օդի աղտոտվածության մակարդակը եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ապահով մակարդակից 50 անգամ բարձր:

Վատ տեսանելիության պատճառով  որոշ ավիաընկերություններ նախազգուշացրել են չվերթերի հետաձգումների մասին։