Արգենտինան սպառնում է արգելափակել G20 գագաթնաժողովի կոմյունիկեն․ Financial Times

Արգենտինան սպառնում է արգելափակել G20 գագաթնաժողովի կոմյունիկեն․ Financial Times

Արգենտինան սպառնում է արգելափակել Բրազիլիայում կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեն՝ հարկման և շրջակա միջավայրի վերաբերյալ դրույթների հետ անհամաձայնության պատճառով: Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Արգենտինայի կառավարությունը ցանկանում է Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովը վերածել կռվի հին և նոր ուժերի միջև», – ասել է բրազիլացի պաշտոնյաներից մեկը։

FT-ն ընդգծել է, որ դիվանագետները նաև փորձում են կոնսենսուսի հասնել կլիմայի փոփոխության և միջազգային քաղաքական խնդիրների դեմ պայքարի նախագծերի ֆինանսավորման հարցում, ներառյալ՝ Ուկրաինայի հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում: Ըստ հրապարակման՝ կողմերը առաջընթաց են գրանցել այս թեմաների քննարկման հարցում։

Պարբերականը հավելել է, որ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի դիրքորոշումը էկոլոգիայի հարցում՝ զուգորդված ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության բարձրացման հետ, անհանգստություն է առաջացնում արևմտյան դիվանագետների շրջանում։ Նրանք ասում են, որ վտանգ կա, որ պահպանողական մյուս առաջնորդները կարող են հետևել օրինակին և հրաժարվել կլիմայի փոփոխության պարտավորություններից: