Քննարկվել է Իրան-ԵԱՏՄ համաձայնագիրը

Քննարկվել է Իրան-ԵԱՏՄ համաձայնագիրը
Անհրաժեշտ է արձանագրել, որ Իրանը Միջին Արևելքի ամենամեծ տնտեսությունն է, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի երկրների հետ հարավային առևտրային ուղու առանցքային երկիրն է և հանդես է գալիս որպես առևտրային կապերի հետագա զարգացման հեռանկարային ուղղություն ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ԵԱՏՄ երկրների համար: ԱԺ նիստում ներկայացնելով ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի վավերացման նախագիծը՝ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան:
«Հարկ է նշել, որ 2019 թ.-ին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագիրը թույլ է տվել շեշտակիորեն ավելացնել ԵԱՏՄ երկրների և Իրանի առևտրաշրջանառությունը՝ 2.4 մլրդ ամերիկյան դոլարից հասցնելով 5.2 մլրդ ամերիկյան դոլարի։ Համաձայնագրի շրջանակում իրանական կողմն առաջին անգամ միջազգային առևտրային համաձայնագրերի իր պրակտիկայում ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյացման պարտավորություն։ Համաձայնագրի կնքման արդյունքում Մաքսային միջին դրույքաչափը կիջնի 23%-ից մինչև 8.1%, ԵԱՏՄ անդամ պետությունները կստանան մուտքի արտոնյալ պայմաններ ապրանքային անվանացանկի 88%-ի չափով, իսկ արտահանման ծածկույթը Եվրասիական տնտեսական միության համար կազմում է 99%։ Իրանը կստանա մուտքի արտոնյալ պայմաններ ապրանքային անվանացանկի 87%-ի չափով, իսկ արտահանման ծածկույթը Եվրասիական տնտեսական միության համար կազմում է 86.5%»,- նշել է Էկոնոմիկայի նախարարը: