2024 թվականին Հայաստանում գնաճը աշխարհում ամենացածրերից կլինի. Արժույթի միջազգային հիմնադրամ

Հայաստանում այս տարեվերջի արդյուքներով գնաճը կկազմի 0,2 տոկոս։ Դրա մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում։
Դա կլինի աշխարհում ամենացածր ցուցանիշը Կոստա Ռիկայից հետո, որը 2024 թվականին կդառնա աշխարհում միակ երկիրը, որտեղ գնանկում (դեֆլյացիա) կգրանցվի (0,3%)։
Ցածր գնաճի ցուցանիշով առաջատարների եռյակը կեզրափակի Չինաստանը (գնաճը կկազմի 0,4%):
Թուրքիան բարձր գնաճ ունեցող երկրների հնգյակում կլինի՝ 60,9% ցուցանիշով։ Այս հակավարկանիշը գլխավորելու է Զիմբաբվեն (635,3%)։
Տարեվերջին գնաճը Ադրբեջանում կկազմի 2,1%, Վրաստանում՝ 1,1%, Իրանում՝ 31,7% և Ռուսաստանում՝ 7,9%։