News.am Վերաբնակիչների համար խնդրահարույց կլինի ՌԴ-ում անշարժ գույքի վարձակալության գումարով ապրելը

News.am Վերաբնակիչների համար խնդրահարույց կլինի ՌԴ-ում անշարժ գույքի վարձակալության գումարով ապրելը

Ռուսաստանը լքողների և իրենց երկրի վրա ցեխ շպրտողների համար դժվար կլինի վերադառնալով՝ Ռուսաստանի Դաշնությունում անշարժ գույքի վարձակալությունից ստացած գումարներով ապրելը։ Դրա մասին հայտարարել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը՝ ընդգծելով, որ նման միջոցառումներ են մշակվում ՌԴ խորհրդարանի ստորին պալատում։

Ինչպես հիշեցնում է Gazeta.ru-ն, նոյեմբերի 7-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր նման վերաբնակիչների դեմ ուղղված օրինագծի մասին։ Վոլոդինը գրել է, թե աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի դադարեցնեն երկրի տարածքում շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև դրա վաճառքի հաշվին հարստացումը։

 «Այսինքն՝ Ռուսաստանում բնակարանի վարձակալման փողով ապրելն ու հայրենիքի վրա ցեխ շպրտելը խնդրահարույց կլինեն»,- շեշտել է Խինշտեյնը։

Պատգամավորը նաև մեկնաբանել է Վոլոդինի հայտարարությունը, որն ասել է, թե Պետդուման աշխատում է գրքերի, երաժշտության, արվեստի և այլ իրերի վաճառքի համար օտարերկրյա գործակալներին միջոցների վճարման կարգ մտցնելու ուղղությամբ։ Այս քաղաքացիների ստեղծագործական գործունեությունից ստացված ամբողջ եկամուտը կփոխանցվի ռուբլու հատուկ հաշվին, որի բացելը պարտադիր կդառնա։ Այլ կերպ դրամական միջոցներ ստանալն արգելվելու է։

Տարբեր գնահատականներով՝ 2022 թվականի փետրվարից Ռուսաստանը լքել է 500 հազարից մինչև 1,3 միլիոն մարդ։ Ֆլորենցիայի Եվրոպական համալսարանական ինստիտուտի տվյալներով՝ մեկնածների 15%-ը վերադարձել է Ռուսաստանի Դաշնություն։ Ըստ «Ֆինիոնի» գնահատման՝ վերադարձացներն ավելի շատ են՝ 40%: