Գնել Սանոսյանն Արմավիրի մարզ է այցելել
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Ամավիրի մարզում հետևել է նաև մի շարք սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին։
Նախ դիտարկվել է Արաքս համայնքի Գրիբոյեդով գյուղի կենտրոնական փողոցի և Արաքս գյուղի Րաֆֆու փողոցի 200մ երկարության ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի արժեքը՝ 121,768,486 դրամ է՝ այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 66,972 մլն դրամ։ Նախատեսվում է Գրիբոյեդով գյուղի կենտրոնական ճանապարհի, Չարենց փողոցի ասֆալտապատում՝ 960մ երկարության և 8237քմ մակերեսով։ Արաքս գյուղի Րաֆֆու փողոցի ասֆալտապատում՝ 200մ երկարության, 1387քմ մակերեսով։
Հաջորդը Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 8-րդ փողոցի ճանապարհի, Բամբակաշատ բնակավայրի Բամբակաշատ-Նոր Արմավիր, Բամբակաշատ և Հայկավան բնակավայրերի Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածների հիմնանորոգման ծրագիրն էր, որը հաստատվել է 2023 թվականին՝ 578,011 մլն դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 202,3 մլն դրամ։ Նախատեսվում է ասֆալտապատել ընդհանուր՝ 3900մ երկարության, 32160քմ մակերեսով ճանապարհը։
Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։
Ավարտին է մոտենում նաև Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի, Թումանյան, Հ Ավետիսյան, Շահումյան փողոցների մի շարք հատվածների հիմնանորոգման, Նորավան բնակավայրի կենտրոնական փողոցի կառուցում, Այգեվանի կենտրոնական փողոցի հիմնանորոգման, Մյասնիկյանի Բաղրամյան փողոցի կառուցման, Լուկաշին բնակավայրի Թամանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ծրագիրը հաստատվել է 2023 թվականին՝ 1,398 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում՝ 489,36 մլն դրամ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Նախատեսվում է իրականացնել 6030 գծմ երթևեկելի ճանապարհի և 6852.6 քմ մայթերի ասֆալտապատում, 8612.6քմ բազալտե եզրաքարերի փոխարինում և տեղադրում։
Նախարարի վերջին կանգառը Արմավիր համայնքի Չարենցի փողոցի մի շարք հատվածների հիմնանորոգման սուբվենցիոն ծրագիրն էր՝ 956,62 մլն դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում ՝ 334,82 մլն դրամ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։
Նախատեսվում է ասֆալտապատել 3.702 կմ երկարությամբ, 36 660 քմ մակերեսով ճանապարհ, 7269.5քմ մայթերի ասֆալտապատում, 5467.6գծմ բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրատար խողովակների տեղադրում՝ 697.7գծմ, վաքեր՝ 778գծմ, կողնակների կառուցում՝ 3272քմ։