Վ. Գաբրիելյան. Հայաստանի բանկերի՝ պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկերը շատ ցածր են

Վ. Գաբրիելյան. Հայաստանի բանկերի՝ պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկերը շատ ցածր են

Հայաստանի բանկերի՝ պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկերը շատ ցածր են: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Նախկին փոխվարչապետը դա բացատրել է նրանով, որ հայաստանյան բանկերը խստորեն պահպանում են այն կանոնները, որոնք սահմանում են ՀՀ Կենտրոնական բանկը և հատկապես թղթակից բանկերը։

Գաբրիելյանը հավելել է, որ վերջին տարիներին հայաստանյան բանկերը համալրվել են պատժամիջոցների միջոցների պահպանումը (compliance)  վերահսկող կադրերով։

«Կարծում եմ, որ բանկերն ուշադիր հետևում են դրան»,-նշել է նա:

Նրա գնահատականներով՝ եթե բանկերը չկատարեին պատժամիջոցները, նրանց եկամուտը կկազմեր առնվազն երկու անգամ ավելի, քան հիմա է։