ՀՀ պետական պարտքը հունվար-սեպտեմբերի տվյալով ել է 4,842,070.0 մլն դրամ է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,842,070.0 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 387,877 մլն դրամով կամ 8․7%-ով։
Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 124,735․5 մլն դրամով կամ 4․9%-ով և կազմել 2,438,510.7 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,236,480.0 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 202,030.7 մլն դրամ:
Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 27․1%-ով կամ 512,612․5 մլն դրամով և կազմել 2,403,559.3 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,181,450.7 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 215,301.9 և ներքին երաշխիքներ՝ 6,806.7 մլն դրամ: