Ռուսական արժեթղթերը թանկացել են Թրամփի հաղթանակի մասին լուրերի ֆոնին

Ռուսական արժեթղթերը թանկացել են Թրամփի հաղթանակի մասին լուրերի ֆոնին
Արժեթղթերի ռուսական շուկան սկսել է չորեքշաբթի օրվա աճուրդները այն լուրերի ֆոնին, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է Դոնալդ Թրամփը, գրել է The Moscow Times-ը։
Մոսկվայի բորսայի ինդեքսը, որը ներառում է 49 խոշոր ռուսական ընկերությունների գնանշումները, Մոսկվայի ժամանակով ժամը 11.46-ի դրությամբ թանկացել էր 4,1 տոկոսով՝ ռեկորդային աճ ավելի քան 1 տարվա ընթացքում։
Խնայբանկի արժեթղթերը թանկացել են 3,4 տոկոսով, «Գազպրոմինը»՝ 5,1 «Նովատեկինը»՝ 4,2 տոկոսով։ 2 տոկոսից ավելի թանկացել են ՎՏԲ-ի, Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի, «Սուրգութնավթագազի», «Լուկօյլի», «Տրանսնեւտի» եւ «Սովկոմֆլոտի» արեթղթերը։ «Աերոֆլոտի» գնանշումները թանկացել են 5,5 տոկոսով։