Ի՞նչ ավտոմեքենաներ են վարում աշխարհի ամենահարուստ մարդիկ
Ոմանք նախընտրում ենք ռետրո մեքենաներ, ոմանք գերշքեղ ժամանակակից մոդելներ, ոմանք էլ համեստ ավտոմեքենաների սիրահար են: Ինչպիսին է աշխարհի ամենահարուստ մարդկանց ավտոպարկը, իմացեք ստորև…
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն ունի տպավորիչ մեքենաների հավաքածու: Բացի Tesla-ից, նրա ավտոտնակում կա խորհրդանշական McLaren F1-ը, որը Մասկը գնել էր իր «էլեկտրական մեքենայի» ժամանակաշրջանից առաջ: Նա նաև ունի խորհրդանշական Lotus Esprit-ը՝ The Spy Who Loved Me-ի համար սուզանավի վերածված՝ ընդգծելով իր սերը տեխնոլոգիաների և ստեղծագործ լուծումների նկատմամբ:
Ֆրանսիական շքեղության արքա Բեռնար Առնոն, որը ղեկավարում է LVMH-ը, էլեգանտության և ոճի սիրահար է նաև ավտոմեքենաների հարցում: Նրա հավաքածուում կարելի է գտնել Bugatti Veyron-ը, որը հայտնի է իր հզոր շարժիչով և շքեղ դիզայնով: Նրան է պատկանում նաև Mercedes-Benz SLR Stirling Moss մակնիշի ավտոմեքենան, որը սահմանափակ թողարկված մոդել է՝ ի պատիվ բրիտանացի ավտոարշավորդի:
Չնայած իր հսկայական հարստությանը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը նախընտրում է համեստ Honda Accord-ը: Սա ավտոմեքենա է, որը խորհրդանշում է պարզության հանդեպ նրա նվիրվածությունը: Բայց նրա ավտոտնակում կան նաև շքեղ և հզոր մեքենաներ, ինչպիսիք են Lamborghini Veneno-ն և Bugatti Veyron Mansory-ն, որոնք արտացոլում են նրա՝ որպես միլիարդատիրոջ և համաշխարհային կարգի ձեռներեցի կարգավիճակը:
Ամբողջությամբ՝ b24.am