Եվրոպական հանձնաժողովի նախագահը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին

Եվրոպական հանձնաժողովի նախագահը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին: Այդ մասին տեղեկացնում է  Reuters-ը։

«Հանձնաժողովն անցումային փուլում է, հետևաբար նախագահը կենտրոնանալու է իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա»,- ասել է Ֆոն դեր Լայենի խոսնակը։

Նշվում է, որ ԵՄ օրենսդիրները ստուգում են Եվրահանձնաժողովի նոր անդամներին, ովքեր կիրականացնեն ԵՄ քաղաքականությունը հաջորդ հինգ տարիների ընթացքում: