105 ամյա Մայր բուհի 90 ամյա ֆակուլտետը
Մայր բուհի Աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետի համար տարին հոբելյանական է: Հազարավոր շրջանավարտներ տված ֆակուլտետը՝ 90 տարեկան է:
Նոյեմբերի 15, ժամը՝ 12:00. ԵՊՀ մեծ դահլիճում 90-ամյա ֆակուլտետը հրավիրում է բոլորին ներկա գտնվել և միասին նշել իր հոբելյանական տարեդարձը։
Սկզբում 1934 թվականին ավելի քան 70 տարի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետները գործել են առանձին, հետագայում 2008-ին դրանց միավորմամբ կազմավորվել է որպես մեկ միասնական՝ Աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետ: Այսօր ֆակուլտետում գործում է եռաստիճան կրթական համակարգը՝ բակալավր, մագիստրատուրա և ասպիրանտուրա իր 4 կրթական ծրագրերով՝ Սերվիս, Աշխարհագրություն, Երկրաբանություն և Քարտեզագրություն-կադաստրային գործ:
Ֆակուլտետում ինչպես առաջ, այնպես էլ հիմա կրթական ծրագրերի պակաս չկա, սակայն վերջին 1 տարում նորանոր բարեփոխումները մեկնարկել են նոր թափով: 2023 թվականից ֆակուլտետի դեկանի պաշտոնն է զբաղեցնում տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Քելյանը, ով ներկայացնում է 1 տարվա ընթացքում ֆակուլտետում իրականացված աշխատանքները:
Բարեփոխումների շարքում հատկանշական է ուսումնական պրակտիկաների դերը: Ավելացել են նոր ուղղություններ: Պրակտիկանները կազմակերվում են բոլոր մասնագիտական ուղղություններով:
Բացի այդ, հաջորդ ուսումնական տարում կազմակերվելու է նաև զբոսաշրջության թեմայով միջազգային գիտաժողով: Այսպիսի գիտաժողովների անցկացումը ևս մեկ հնարավորություն է մեկ քայլ առաջ գնալու՝ խթանելով ոլորտի զարգացումը մեր երկրում: Քանի որ զբոսաշրջությունը հանդիսանում է մեր տնտեսության ամենաշահութաբեր ճյուղերից մեկը:
Ֆակուլտետում դասավանդում են որակյալ մասնագետներ, որոնցից շատերը հարազատ ֆակուլտետի շրջանավարտներն են: Սակայն միշտ էլ անհրաժեշտություն է առաջանում նորանոր կադրերի ներգրավումը: Հենց այս բարեփոխումների շարքում անմասն չեն մնում նաև շրջանավարտները:
Սարգիս Քելյանի խոսքով ֆակուլտետում կան այնպիսի մասնագիտություններ, մասնավորապես աշխարհագրության և երկրաբանության մասով, որոնց հանդեպ հետաքրքրության պակաս կա և դրանք փորձում են լրացնել՝ օգտագործելով գիտական ողջ ներուժը: Երկրաբանություն մասնագիտացման ուղղությամբ՝ հանքարդյունաբերության ոլորտի իրենց գործընկերների հետ, արդեն իսկ իրականացնում են այդպիսի քայլեր: Այդպիսի քայլերից է՝ ֆակուլտետում գիտահետազոտական կենտրոնի ստեղծումը, ինչը հնարավորություն է ընձեռելու ուսանողներին ուսման ընթացքում նաև վարձատրվել՝ իրենց կատարած լրացուցիչ գիտական ծառայության դիմաց: Նմանատիպ աշխատանքներ տարվում են նաև աշխարհագրություն մասնագիտացման ուղղությամբ:
Այս մասնագիտությունների ընտրության հարցում հիմնական խնդիրը իրազեկվածության ցածր մակարդակն է: Այդ ուղղությամբ ևս իրականացվում են աշխատանքներ:
Եթե զբոսաշրջության դեպքում կարծես թե անհանգստանալու պատճառներ չկան, ապա այս ոլորտի պարագայում նոր կադրերի պակաս է նկատվում: ԵՊՀ աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետը հանրապետության այն ուսումնական հաստատություններից է, որտեղ պատրաստվում են հանքարդյունաբերության ոլորտի մասնագետներ: Սակայն նույնիսկ բարձր աշխատավարձի պարագայում ոլորտով հետաքրքրվողները շատ չեն: Ֆակուլտետի դեկան, մասնագիտությամբ ջրաերկրաբան Սարգիս Քելյանի համոզմամբ պատճառները տարբեր են:
Իր 90 տարիների ժամանակագրությունից հարազատ դարձած ֆակուլտետը ուղերձ է հղում՝ կրկին իր շուրջը համախմբելով բոլոր շրջանավարտներին և նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն ֆակուլտետի գիտակրթական կյանքում