Կարևորը սահմանային հարցերն են, ընտրություններին չեն մասնակցելու․«Գելլափի» հարցման արդյունքները
«GALLUP»-ի վերջին հարցումներով՝ մեր քաղաքացիների գրեթե կեսը չի հավատում, որ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ հնարավոր է։
«Հնարավո՞ր եք համարում արդյոք «Խաղաղության պայմանագրի» կնքումը մինչև տարեվերջ» հարցմանը մասնակից քաղաքացիների միայն 8,3 տոկոսն են ասել՝ «միանշանակ այո»։ «Ավելի շուտ այո» 17,5 տոկոսն է պատասխանել, «ավելի շուտ ոչ»՝ 23,4 տոկոսը, «միանշանակ ոչ»՝ 41,2 տոկոսը։ Հարցմանը դժվարացել է պատասխանել 9,6 տոկոսը։
«Հայաստանը պե՞տք է գնա նոր զիջումների Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար»։ 7 տոկոսը նշել է այո, մենք այլընտրանք չունենք, 90 տոկոսը նշել է՝ ոչ, մենք այլևս ոչինչ չունենք զիջելու, 3 տոկոսը դժվարացել է պատասխանել։
«Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ ՍԴ-ն Անկախության հռչակագրում Արցախի հիշատակումը իրվական ուժ չունեցող համարեց»։ 5 տոկոսը նշել է՝ լիովին դրական, 9,8 տոկոսը նշել է՝ ավելի շուտ դրական, 21,3 տոկոսը նշել է՝ ավելի շուտ բացասական, 51,5 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, 12,4 տոկոսը դժվարացել է պատասխանել։
«Եթե առաջիկա կիրակի օրը լինեին Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք»։ 16,5 տոկոսը նշել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 6,4 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքը, 5,9 տոկոսը նշել է՝ ԴՕԿ կուսակցությունը, 2,2 տոկոսը նշել է՝ ԲՀԿ-ին, 2,1 տոկոսը՝ «Պատիվ ունեմ»-ին, 1,5 տոկոս «Հանրապետություն» կուսակցությանը, 0,3 տոկոսը՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությանը, 0,3 տոկոսը՝ ԼՀԿ-ին, 0,2 տոկոսը՝ «Ապրելու երկիր» կուսակցությանը, 0,2 տոկոսը՝ Ազգային-ժողովրդավարական բևեռին, 1,2 տոկոսը նշել է՝ այլ կուսակցության։ 30,1 տոկոսը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին,17,1 տոկոսը նշել է, որ դժվարանում է պատասխանել, 11,5 տոկոսն էլ հրաժարվել է պատասխանել, 4,6 տոկոսը նշել է, որ ոչ մեկին չի ընտրելու։
«Ի՞նչ եք կարծում, որն է ՀՀ-ի ամենակարևոր խնդիրը» հարցն է ուղղել «GALLUP»-ը՝ հարցման մասնակից 1100 ՀՀ քաղաքացիների։ Նրանցից 76,2 տոկոսը մատնանշել է անվտանգության և սահմանային հարցերը։ 19,4 տոկոսը կարևորել է քաղաքական կայունությունը, 16,4 տոկոսը՝ տնտեսական զարգացման հարցերը, 9,6 տոկոսը՝ աշխատանքային և սոցիալական խնդիրները։