ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այս տարվա հոկտեմբերին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը։
Ըստ հաղորդագրության` ԿԽՄԿ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ձերբակալված անձանց հետ, և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար։
Նշենք, որ ԿԽՄԿ աշխատակիցները նախորդ անգամ սեպտեմբերին էին այցելել հայ գերիներին։ Թե հատկապես ում հետ են հանդիպել, չի հստակեցվում։
Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։