ԵԱԶԲ կանխատեսմամբ, Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը դեկտեմբերին կիջնի

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցում է կանխատեսում դեկտեմբերին։ Այս մասին ասվում է բանկի շաբաթական մակրո-զեկույցում։
Բանկի գնահատմամբ` որոշումն ընդունվել է գնաճի թույլ ֆոնի պայմաններում, որը պայմանավորված է ապրանքների և հումքի միջազգային գների անկմամբ, աշխատավարձերի աճի դանդաղմամբ և գնաճային սպասումներով:
«Սպառողական գների աճը սեպտեմբերին կազմել է 0,6 տոկոս՝ օգոստոսի 1,3 տոկոսից հետո։ Հաշվի առնելով, որ գնաճը կայուն ցածր է ՀՀ ԿԲ նպատակային միջակայքից (4±1,5%)՝ մենք վերաֆինանսավորման տոկոսադրույքի ևս մեկ նվազեցում ենք սպասում դեկտեմբերին»,-ասված է հաղորդագրության մեջ: