Մեզ սպասում է համեմատաբար սառը նոյեմբեր. Սուրենյան

Մեզ սպասում է համեմատաբար սառը նոյեմբեր. Սուրենյան
Հայաստանում նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մեզ սպասում է համեմատաբար սառը և բավարար տեղումներով նոյեմբեր»,–գրել է նա։
Սուրենյանի խոսքով` նոյեմբերին տեղումների քանակը նորմային մոտ կլինի։