Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի
2025-ի բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար գումար նախատեսված չէ: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ «2024 թվականի պետական բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար նախատեսված էր 18 միլիարդ դրամ։ Այդ գումարից տարբեր վերաբաշխումներ են արվել, քանի որ ապահովագրությունը չի ներդրվել»:
Նշենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, թե 2024 թվականի հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրը: