Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության հայտերի ընդունումը

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության հայտերի ընդունումը

Մեկնարկում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել 2023 թ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների գյուղատնտեսական կարողությունների և բիզնես մտածելակերպի զարգացմանը, տվյալ բնակավայրում տնտեսապես կայունացմանը, մարզում և համայնքում ինտեգրմանը և ՀՀ-ում մշտապես հաստատմանը:

Նախաձեռնությանը կարող են դիմել 2023 թ․ Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք՝

  • Մշտական բնակություն են հաստատել ՀՀ Արագածոտնի և Լոռու մարզերի Աշտարակ, Թալին, Ապարան, Սպիտակ, Ալավերդի, Փամբակ և Ստեփանավան համայնքներում:
  • Ստացել են ՀՀ քաղաքացիություն:
  • Ունեն անհրաժեշտ (250 քմ մակերեսով) տարածք՝ ջերմատուն կառուցելու համար: Վարձով բնակվելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել անշարժ գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը:
  • Ունեն ջերմատան համար նախատեսված տարածքին մոտ ջրի հասանելիություն (ջերմատնից ջրի հեռավորությունը չպետք է գերազանցի 50 մետրը):

Նախապատվությունը կտրվի բազմազավակ ընտանիքներին:

Նախաձեռնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը:

Հայտերն ընդունվում են նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ: