Մինչև 2029 թվականը Ռուսաստանի տնտեսությունը 5 անգամ հետ կմնա հնդկական տնտեսությունից. ԱՄՀ
2025 թվականից Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կդանդաղեն գրեթե երեք անգամ և կշարունակեն նվազել հետագա տարիներին, կանխատեսում են Արժույթի միջազգային հիմնադրամի տնտեսագետները։
Փորձագետների գնահատականներով՝ այս տարի Ռուսաստանի տնտեսությունը կաճի 3,6%-ով, իսկ հաջորդ տարի՝ ընդամենը 1,3%-ով, հայտնում է «Առևտուր առանց սահմանների» պորտալը։
Ըստ Հիմնադրամի հոկտեմբերյան կանխատեսման՝ մինչև 2029 թվականը Ռուսաստանում աճի տեմպերը կնվազեն մինչև 1,2%։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով, հաջորդ տարի Ռուսաստանը զարգացած երկրների համեմատ մեկ երրորդով դանդաղ կաճի (1,8%) և երեք անգամ ավելի դանդաղ, քան զարգացող երկրները (4,2%)։
Ռուսական տնտեսությունը 3,5 անգամ զիջելու է Չինաստանին, որի վերաբերյալ հիմնադրամը կանխատեսում է 4,5 տոկոս աճ, հինգ անգամ՝ Հնդկաստանից (6,5 տոկոս աճ)։
«Կտրուկ դանդաղումը» կլինի մասնավոր սպառման և ներդրումների աճի դանդաղման, ինչպես նաև աշխատուժի պակասի հետևանք, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է 2,5 միլիոն մարդ:
Բացի դրանից, հիմնադրամը կանխատեսում է նավթի գների անկում՝ այս տարվա մեկ բարելի դիմաց միջինը 81,29 դոլարից կիջնի՝ հաջորդ տարի մեկ բարելի դիմաց կհասնի շուրջ 72,84 դոլարի։
Աղբյուրը՝ news.am