Դատախազությունը Միքայել Մելքումյանից պահանջում է ԱՄՆ-ի և Իսպանիայի տների արժեքի ապօրինի մասը

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել 15 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, մեկ իրավաբանական անձում մասնակցություն, մոտ 315 միլիոն դրամ: Հայտնում է 1lurer.am-ը:
Մելքումյանը տներ ունի նաև արտերկում, այդ գույքերը Դատախազությունը նույնպես համարում է ապօրինի: Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության հայցադիմումը: